Ավելորդ կիլոգրամները սարսափեցնում են համաշխարհային աստղերի մեծ մասին, մանավանդ եթե նրանք իգական սեռի ներկայացուցիչ են։ Իսպանացի նկարիչ ու համակարգչային դիզայներ Դևիդ Լոպերան հավանաբար կարծում է, որ կինը պետք է անկողին լցնի։ Թերևս հենց այդ գաղափարով էլ ոգեշնչված՝ նա որոշեց «գիրացնել» համաշխարհային աստղերին համակարգչային հատուկ ծրագրերի օգնությամբ։ Այս 20-ամյա նկարիչը վաճառում է աշխարհահռչակ «գիրուկների» լուսանկարներն այն տղամարդկանց, ովքեր իր խելքին են։ Պարզվում է, որ շատերն են կիսում նրա տեսակետն այն մասին, որ կինը պետք է անկողին լցնի։ Այս մասին է վկայում լուսանկարներ մեծածախ վաճառքը։ Բազում տղամարդիկ իրենք են դիմում Դևիդին՝ խնդրելով նրան կեղծ գիրուկների շարքերում ավելացնել նաև այս կամ այն աստղի լուսանկարը։ Նկարիչն ասում է, որ ամենից ավելի մեծ պահանջարկ են վայելում Ռիտա Օրայի, Իգի Ազալեայի, Քիմ Քարդաշյանի և Ջենիֆեր Լոուրենսի լուսանկարները։ Իր յուրօրինակ աշխատանքի մասին խոսելիս իսպանացին ասել է.

...

Տղամարդիկ շարունակ նամակներ են գրում ինձ՝ խնդրելով իրենց սիրած աստղերին պատկերել գեր վիճակում։

kim

Դևիդ Լոպերայի ընտրյալը ևս գեր կին է։ Նա նշել է, որ ավելորդ կիլոգրամները գեղեցկացնում են հայտնի դեմքերին։

Նայեք իմ լուսանկարները ու կհասկանաք, որ խոշորամարմին կանայք գեղեցիկ են։ Օրինակ՝ Միլա Քունիսը շատ ավելի գեղեցիկ է ցմփոր վիճակում։

.,..

«Photoshop»-ի վարպետ Լոպերան հույս ունի, որ ժամանակի ընթացքում համաշխարհային հռչակի կհասնի։ Սկզբում նա միտք չուներ լրջորեն զբաղվել «աստղերին փչելով», սակայն երբ համացանցում տեղադրեց իր առաջին ստեղծագործությունը՝ գիրացած Քեթի Փերիի լուսանկարը, այն այնպիսի բում առաջացրեց, որ հոբբին աստիճանաբար բիզնեսի վերածվեց։ Ներկայումս այդ բիզնեսը ծաղկման փուլում է։ Յուրաքանչյուր աստղի լուսանկարի վրա մոտավորապես 2 օր է ծախսվում, սակայն որոշ դեպքերում հարկ է լինում մի ողջ շաբաթ տքնել՝ լուսանկարն ավարտուն տեսքի բերելու համար։ Բացի աշխարհահռչակ աստղերից, Լոպերան «փչում է» նաև դիսնեյյան հերոսուհիներին։

milla

quinsi

Իր խոսքում նա նշել է.

Ես կուզեի ողջ կյանքս նվիրել այս գործին։ Պարթև կանայք գեղեցիկ են, սակայն այսօր շատ մարդիկ կան, ովքեր համաձայն չեն իմ այս մտքին։ Այնուամենայնիվ, երբ նրանք տեսնեն իմ փառահեղ ու գեր աստղերին, նրանք գիտակցեն, որ չարաչար սխալվում են։

k,,,,

blognews.am