Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության անդամներին ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» հարցը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Հրայր Թովմասյանն առաջարկեց, որ խորհրդում ընդդիմադիր պատգամավորների ներգրավվման համար դիմել խմբակցություններին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդդիմացավ` ասելով, որ ճիշտ կլինի կառավարությունը դիմի ԱԺ նախագահին, ով էլ կտա ընդդիմադիր պատգամավորների ցանկը:

Հրայր Թովմասյանը փորձեց վարչապետին բացատրել, որ ճիշտ է խմբակցություններին դիմեն այդ հարցով:

«Ինձ թվում է, որ մենք ճիշտ ենք անում, թեման փակենք պարոն Թովմասյան»,- թեման փակեց Հովիկ Աբրահամյանը:

 

Սկզբնաղբյուրը՝  slaq.am