14-ամյա Քրիստինա Խաչատրյանը, ով փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել եւ անհետացել, քիչ առաջ ոստիկանների կողմից հայտնաբերվել է՝ Երեւան քաղաքում:

Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա նշեց, որ այժմ աղջիկը գտնվում է Երեւանի ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում եւ հարցաքննվում է, որից հետո նրան կտեղափոխեն Գյումրի:

Այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ: Թե ինչ պայմաններում եւ որտեղ է հայտնաբերվել, ըստ դատախազի, առայժմ չեն կարող ասել:

galatv.am