Ժամը 22:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում թիվ 1 շենքի դիմաց Երևանի բնակիչ 32-ամյա Արմեն Աղայանը իր վարած BMW մակնիշի 07 DD 022 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 AD 276 համարանիշի, Honda մակնիշի 15 UO 122 համարանիշի ավտոմեքենաներին այնուհետև բախվել Լուսինե Աղայանի վարած Lexus մակնիշի 74 TT 447 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով BMW-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի

shamshyan.com