Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով փետրվարի 21-ին երկու հայեր են զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթը, զոհվել են Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։ Վիրավորվել են Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լեւոն Բարսեղյանն ու Նազո Աղսանյանը։ Նշենք, որ մինչեւ Սիրիայում արյունոտ իրադարձությունների սկիզբը ապրում էր 60-70 հազար մարդ։ Նրանց մոտ կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մնացած մասը՝ Լաթաքիա, հոմս, Ղամիշլի, Ռաքքա, Քեսաբ, Դամասկոս եւ այլ քաղաքներում։

news.am