Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմը Թուրքիայում վտանգի տակ գտնվող լեզուների պահպանության հետ կապված 8 լեզվով գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ HDP-ի՝ Մարդինից ընտրված պատգամավոր Գյուլսեր Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ շեշտելով, որ Թուրքիայում 18 լեզու, որոնցից են քրդերենը, վրացերեն, համշեներենը, հայերենը, ասորերենը եւ այլն, գտնվում են վերացման վտանգի տակ։ Նա շեշտել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցներից մեկում նշվել է, որ Թուրքիայում 3 լեզու արդեն անհետացել է եւ 18-ն էլ գտնվում են վտանգի տակ։

Քուրդ պատգամավորն իր հարցադրումը ներկայացրել է 8 լեզվով, այդ թվում հայերենով եւ հայերենի բարբառ համարվող համշեներենով։

«Ի՞նչ է ձեր կառավարութեան քաղաքական մեթոտները՝ Թուրքիոյ մէջ զանազան լեզուներուն ճանչցուելուն, պաշտպանութեան և զարգացման մասին»,-եղել է հարցադրման մեջ։

510

news.am