Թուրքական իշխանությունները 1 մլն դոլար են վճարել Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներին»՝ երկրում գտնվող Հայոց ցեղասպանոթւյան ապացույց հանդիսացող փաստաթղթերի վերացման համար։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը՝ վկայակոչելով եգիպտական Veto թերթին, Եգիպտոսի կառավարության նիստին «Ջիհադ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, թե Թուրքիան 1 մլն դոլարն անցնող գումար է տվել Եգիպտոսին՝ Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը վերացնելու համար։ Նա վերացված փաստաղթղերի համար մեղադրել է «Մուսուլման եղբայրների» որոշ անունների։

Եգիպտական թերթում նշվել է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված եւ «Մուսուլման եղբայրների» կողմից այրած փաստաղթղերը Թուրքիային միջազգային դատարաններում դժվարին կացության մեջ էին դնելու։

Շեյխ Նաբիլ Նաիմը պնդել է, թե այդ փաստաթղթերի վերացման համար Եգիպտոսը պետք է պատժի Թուրքիային։

news.am