ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին ընդունեց Եվրասիական զարգացման բանկի երեւանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին, բանկի ներկայացուցիչներին եւ Հակաճգնաժամային հիմնադրամի նախագծային թիմի ղեկավար Ալեքսեյ Չերեկաեւին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ տրանշ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագիծը:

Ըստ նախագծի` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 150 000 000 ԱՄՆ դոլար վարկ` «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5քմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման հնարավորությունները այլ ծրագրերում եւս:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայնագիրը հաստատելուց հետո սկսել նշված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

news.am