Դեռ մի քանի տասնամյակ առաջ գիտնականները խոսում էին այն մասին, որ մարդու արյան խումբը որոշիչ դեր ունի սեռական ակտիվության հարցում։ Ճապոնացի մասնագետներն այս տեսակետն ապացուցելու կամ հերքելու նպատակով մի շարք ուսումնասիրություններ են կատարել մասնավորապես կանանց շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ արյան խումբն իրոք ազդում է կնոջ սեռական կյանքի վրա, գրում է One News Page-ը։

Այսպիսով՝ արյան առաջին խումբ ունեցող կանայք ղեկավարելու հմուտ ունակություններով են առանձնանում ոչ միայն աշխատավայրում, այլ նաև անկողնու բնագավառում։ Նրանք մշտապես ձգտում են կատարելության և շատ հաճախ անկողնում անտեսում զուգընկերոջ ցանկությունները՝ ամեն ինչ անելով սեփական ծրագրով։ Սակայն նույնիսկ այս դեպքում նրանց զուգընկերը միշտ գոհ է մնում։ Բացի այդ, այն կանայք, որոնց երակներով առաջին խմբի արյուն է հոսում, նաև շատ խանդոտ են։

Իսկ արյան երկրորդ խումբ ունեցողները չեն պատկերացնում սեքսն առանց սիրո։ Նրանք չեն տրվում թռուցիկ ու պատահական կապերին՝ դրանց փոխարեն նախընտրելով կայուն և երկարատև հարաբերությունները։ Մասնագետների բնորոշմամբ՝ այս կանայք բավական զուսպ են անկողնում և ավելի շատ գտնվում են ենթարկվողի կամ հնազանդ կնոջ դերում։

Արյան երրորդ խումբն իր տիրուհուն դարձնում է հմուտ կոկետուհի, սիրաբանության վարպետ, սակայն երբ գործը հասնում է սեռական հարաբերություններին, նրանք անսպասելիորեն համեստություն ու ամաչկոտություն են ցուցաբերում։ Սակայն, մասնագետների համոզմամբ, այս խմբի դեպքում ամեն ինչ կախված է փորձից։ Տարիների ընթացքում ամոթխածությունը վերածվում է բուռն կրքի։

Իսկ ինչ վերաբերում է արյան ամենահազվագյուտ հանդիպող՝ չորրորդ խումբ ունեցող կանանց, ապա նրանք առանձնանում են իրենց առեղծվածային կերպարով։ Այս կանայք այնքան բարձր են գնահատում զուգընկերոջ հետ ունեցած հոգևոր կապը, որ այն սեքսից էլ վեր են դասում։ Միևնույն ժամանակ ինտիմ հարաբերությունների հարցում նրանք ցանկանում են նորանոր զգացողություներ ստանալ ՝ չմտածելով հետևանքների մասին։