Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել են 25-ամյա Սերգեյ Ստեփանյանի վարած AA 342 համարանիշի մոտոցիկլետը, և 29-ամյա Գոռ Սիրեկանյանի վարած Богдан մակնիշի 4249 Տ համարանիշի ավտոբուսը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 շտապօգնության ծառայողները՝ շտապօգնության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորի առողջական վիճակը միջին ծանրության է: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Богдан մակնիշի ավտոբուսը սպասարկում է թիվ 18 երթուղին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Արտակարգ դեպք Երևանում. Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Богдан-ը. կա վիրավոր.
Comments are closed.