Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 14-ին, հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Սերժ Սարգսյանի որոշման համաձայն, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներ կկազմակերպի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ եւ կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: