«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի տարածած տրանվեստիտ Կարաբինայի անձնական լուսանկարների պատճառով տրանսվեստիտի դեմ հետապնդումներ են սկսվել։ Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Կարաբինան։

«էն ա խնդիրը, որ ինքը խայտառակեց ինձ, իմ սաղ թաղը, թաղեցի տղերքը հավաքվել են մեր տան դեմը, ու իրա պատաճառով կարողա ես հիմա հելնեմ, ինձ խփեն սպանեն դանակներով: Չգիտեմ՝ ինչ անեմ, ոստիկանությո՞ւն դիմեմ, թե՞ ինչ անեմ: Սաղ Սեւան Աղաջանյանն ա էդ պատրաստել, ինքը խայտառակում ա մարդուն: Ես, իմ կյանքը ու իմ ցանկությունները, ի՞նչ իրավունք ունի ինձ խայտառակի ինքը: Թող իմ նկարները, իմ հետ կապված հոդվածները հանի ինտերնետից, թե չէ ես կդիմեմ օրինապահ մարմիններին»,- բողոքեց Կարաբինան՝ նշելով, որ այս պահին իրենց տան դիմաց 30-40 մարդ է հավաքվել։

Կարաբինայի խոսքով, Սեւան Աղաջանյանը իր եւ մյուս տրանսվեստիտների մասին ստահոդ լուրեր է տարածում. «Ինքը ասում ա, թե մենք այգում՝ զուգարանում, հարաբերություններ ենք ունենում, պահպանակներ ենք թափում ընդեղ, բայց էդ ամենը սուտ ա: Ինքը խաբում ա: Կարողա իրանք են ինադու բերում պահպանակներ թափում»։

Հիշեցնենք, որ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նոյեմբերի 6-ից պարբերաբար ստորագրահավաք-ակցիա է անցկացնում Կիրովի անվան մանկական զբոսայգում՝ պահանջով, որ «ՀՀ պատկան մարմինները բարեկարգեն Կիրովի անվան զբոսայգին եւ արգելեն, որ միասեռական մարմնավաճառները հավաքվեն այդ այգում կամ շրջակայքում»:

news.am