Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 ավտոմեքենայում այսօր՝ մարտի 18-ին, ժամը 13.10-ին պայթյուն է հնչել՝ առանց հրդեհի բռնկման։ NEWS.am-ի զրույցում ոստիկանության աշխատակիցները նշեցին, որ պայթյունի օջախը դեռ չեն հայտնաբերել։ Որպես հավանական վարկած դիտարկվում է մեքենայի գազաբալոնի պայթյունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենան եւ մոտակայքում գտնվող մյուս մեքենաները չեն վնասվել, զոհեր եւ վիրավորներ չկան։

Շենքի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մուտքի պատուհաններն են վնասվել, ինչը հնարավոր չէր, որ այդ պայթյունից լիներ։

«Ուժեղ գմփոց էր, մուտքի ապակիներն են կոտրվել, հնարավոր չէր, որ Նիվայի պայթյունից լիներ, շենքում է հաստատ մի բան պայթել»,-ասաց նա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է Երեւանի բնակիչ, «Տըլ» մականունով նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

news.am

18plus.am