Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակվում է ձեռքը մսաղացի մեջ մնացած աղջնակի վիրահատությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նա հայտնեց, որ վիրահատությունը դեռ մի քանի ժամ էլ կտեւի:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ փրկարարները հիվանդանոցի վիրահատարանում բժիշկների հսկողությամբ եւ հատուկ գործիքների օգնությամբ երեխայի ձեռքը հանել են մսաղացից:

Նշենք, որ երեխան 4 տարեկան է, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

NEWS.am