Շիրակի մարզում երեկ՝ մարտի 23-ին, հայտնաբերվել է նորածնի դի:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզում կա նորածնի դի: Դեպքի առթիվ այսօր՝ մարտի 24-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:
Երեխայի մահվան հանգամանքները քննվում են: