Երեկ՝ մարտի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Բաղդասար Հովհաննիսյանի վարած ГАЗ 31 մակնիշի 01 SO 132 համարանիշի, 26-ամյա Արթուր Ղազարյանի վարած Opel մակնիշի 26 UL 910 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Զոհրաբ Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 179 OV 61 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 VN 506 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107 մակնիշի 34 VN 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com