Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ցած է նետվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարան կենտրոնի պետ Արկադի Ավագյանը՝ ՃՈ աշխատակիցների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի տակ ոստիկանները հայտնաբերել են 30-35 տարեկան երիտասարդ տղայի դի: Այս պահին Մալաթիայի փոխոստիկանապետ Արթուր Զոհրաբյանը կենտրոնի ոստիկանության իրենց գործընկերների հետ պարզում են, թե քննչական որ բաժնի քննիչներն են ժամանելու դեպքի վայր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի հատակագծի համաձայն՝ նշված հատվածը պատկանույմ է Կենտրոն վարչական շրջանին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները Իսակովի պողոտայի վերջնամասում նկատել են, որ քաղաքացին վազելով իրեն ցած է նետել կամրջից, սակայն նրանք չեն կարողացել կանխել ինքնասպանությունը, քանի որ այդ ամենը վայրկյաններ է տևել: Կամրջի մոտ բնակվողները ֆոտոլրագրողին ասում էին, որ ծառայություն կատարող նույն ոստիկանները մեկ տասնյակից ավելի մարդկանց են փրկել, սակայն այսօր չեն կարողացել, քանի որ վայրկյաններ է տևել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

shamshyan.com