Շենգավիթ վարչական շրջանում ահասարսուռ մի դեպք է գրանցվել: Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի աշնանը: 29-ամյա տղամարդը, իր խորթ դստեր հետ տանը միայնակ գտնվելով, պահանջել է նրան մերսել իր մեջքը, ապա՝ սեռական օրգանը, մերժում ստանալով՝ քաշքշել է աղջնակին, համբուրել շուրթերը:

Ամիսներ անց էլ իրենց տան բակում իջեցրել է տաբատն ու աղջնակին ցուցադրել իր սեռական օրգանը:

Տղամարդը բերման է ենթարկվել, սակայն հրաժարվել է բացատրություն տալուց:

www.pastinfo.am