Արցախի Հանրապետության նՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Լեւոն Մուշեղի Միրզոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

news.am