Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 08.18-ին ՍՊԾ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.41-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արեւելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 եւ արեւելյան երկայնության 44.320:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3-4 բալ:

news.am