Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան են ժամանել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի հետ միասին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ միասին երթով շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

shamshyan.com