«Եվրատեսիլ 2015» երկրորդ կիսաեզրափակչից առաջ մրցույթի նախորդ տարվա հաղթող, սկանդալային արտիստ Կոնչիտա Վյուրսթն այսօր մամուլի ասուլիս է տվել, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:

Ասուլիսին ներկա՝ NEWS.am STYLE-ի թղթակիցը հարց է ուղղել Կոնչիտային, թե ինչ է արել նա հայկական դրոշի հետ, որը կարմիր գորգի վրա նրան նվիրել էր Եսայի Ալթունյանը: Կոնչիտան պատասխանել է.

«Այդ օրը բազմաթիվ նվերներ եմ ստացել եւ դրանցով զարդարել եմ իմ զգեստապահարանը»։

Մեր թղթակցի հարցին, թե արդյոք նա հավանել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին՝ Կոնչիտան պատասխանել է. «Իհարկե, հիանալի խումբ է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

NEWS.am STYLE