Երեկ՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Կիևյան փողոցում` Շանթ հեռուստաընկերության դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Զավեն Մովսեսյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 34 AM 494 համարանիշի և 45-ամյա Արթուր Ղափլանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 70 OU 170 համարանիշի ավտոմեքենաները, հարվածի հետևանքով էլ 08-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 39-ամյա Վարդան Մաթևոսյանի կողմից շահագործվող Toyota մակնիշի 18 UL 254 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 08-ի վարորդն ու ուղևորներ Սյուզի Մանուկյանն և Գևորգ Քյասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարաման կենտրոնի ԱԻՆ արձագանքման օպերատիվ խումբը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արաբկիր վարչական շրջանի Սանմաքրման ծառայության աշխատակիցները, ովքեր տարածքը մաքրել են վթարի հետքերից:
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շանթ հեռուստաընկերության դիմաց բախվել են 08-ը, Volkswagen-ն ու Toyota-ն. կան վիրավորներ…
Comments are closed.