Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Աճառյան փողոցում 24-ամյա Խիկար Դանիելյանն իր վարած Nissan մակնիշի 33 ՏT 911 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 47-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 01 VP 777 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ՃՈ հետաքննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնականատար Արմեն Մադաթյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Nissan-ի վարորդն ասում էր, որ պատճառը եղել է ջրափոսը և մի մեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Mercedes-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և ժամանակին չարգելակեր մեքենան, Nissan-ը, հնարավոր է, մնար Mercedes-ի վրա և վթարը ողբերգական ավարտ ունենար: Մինչև այս պահը «մեծն» ԱՊՊԱ-ն չի բարեհաճել դեպքի վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին ու կողաշրջվել…
Comments are closed.