«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտը որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան նորանոր փաստեր են ի հայտ գալիս: Առաջիկա մեկ տարում ՀԷՑ-ն, ի թիվս այլ նյութերի, պատրաստվում է նաեւ ցեմենտ գնել 63 տոննա 215 կիլոգրամ:
Պարզվում է՝ ՀԷՑ-ը պատրաստվում է ցեմենտը գնել ոչ ավել, ոչ պակաս կիլոգրամը 57 հազար դրամով: Այո, նշվածի մեջ ոչ մի թյուրիմացություն չկա: ՀԷՑ-ը ցեմենտի համար պատրաստվում է ծախսել 3 միլիարդ 603 միլիոն 255 հազար դրամ: Սա հենց այն թիվն է, որը ստացվում է մեկ կիլոգրամը 57 հազար դրամով հաշվարկելիս: Ի դեպ, ցեմենտի մեծածախ տոննայի գինը 10 հազար դրամով էժան է:
Թերեւս մնում է միայն պարզել, թե ՀԷՑ-ը այդ գնով ինչ ցեմենտ է պատրաստվում գնել: Գուցե դա հատուկ ցեմենտ է, ասենք, ՀԷՑ-ի պատվերով ռուսական տիեզերանավերը կոսմոսում են արտադրելու եւ ներկրեն Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում