Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել եւ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իշխող կուսակցության հաղթանակի առթիվ։
Թուրքական OdaTV կայքը ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին լուրի վերնագրում գրել է, թե Պուտինի շնորհավորանքը գրեթե հայհոյանք էր։
Թուրքական կայքն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխող կուսակցության առաջնորդը դե յուրե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է, սակայն Պուտինը զանգահարել է հենց Էրդողանին, ավելին շնորհավորել է այն դեպքում, երբ իշխող կուսակցությունը փաստի առաջ է կանգնած եւ ընտրություններում քիչ ձայներ ստանալու հետեւանքով չի կարողանում միանձնյա կառավարություն կազմել։
Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։