Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է քրեական գործ, որով Ռազմիկ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2013թ. մայիսի 22-ին` ժամը 03-ի սահմաններում, ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ Արմավիր քաղաքի գիշերային ակումբի պարասրահում քաշքշելով պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից և չենթարկվելով անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին` անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին տալով սեռական բնույթի հայոյանքներ ու շուրջ 20 րոպե շարունակ խախտելով ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը, խուլիգանական մղումներով կոպիտ կերպով խախտել է հասարակակն կարգը, որն արտահայտվել է ակումբի տնօրենի անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով: Մասնավորապես կծել է մեկի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից մյուսի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով, այն է` կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով անվտանգության աշխատակիցներին:

replik.am