Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նշենք, որ մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Լյովա Մնացականյանը նշանակվելու է Արցախի պաշտպանության նախարար, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Մովսես Հակոբյանը։

Վերջինս 2017թ. Յուրի Խաչատուրովից հետո դառնալու է գլխավոր շտաբի պետը։

news.am