Նորապսակ զույգը միացել է Երեւանի Բաղրամյան պողոտայում շարունակվող՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող քաղաքացիների նստացույցին:
Ներկաների զարմանքին ի պատասխան՝ զույգը նշել է, որ իրենք էլ են այս երկրի քաղաքացիները, հետեւաբար, պարտավոր են լինել Բաղրամյան պողոտայում: