Ողջույն Գրիգոր,
Հաշվի առնելով զբաղվածությունդ՝ փորձել ենք հնարավորինս քիչ ժամանակ խլել քեզնից 🙂
Եվ այսպես.
1. Հետաքրքիր է, թե որ տարիքից սկսեցիր երգել և երբ հասկացար, որ երգը քո տարերքն է ?
Երգել եմ վաղ մանկուց, մանկապարտեզի տարիներից:
8 տարեկանից հետո հաճախում էի երաժշտական դպրոց, սակայն երգել չէի փորձում:
Վերսկսեցի երգել արդեն 19 տարեկանում՝ մասնակցելով հեռուստանախագծերից մեկին:
2. Ունես կարգախոս ?
Ունեմ. “Լինել համառ ամեն դեպքում”
3. Երգելուց զատ նաև ստեղծագործում ես: Արդյոք ունես որևէ հաղորդագրություն (մեսիջ), որն ուղղում ես հանդիսատեսին ?
Իհարկե…. շատ-շատ են նման հաղորդագրությունները:
Օրինակ, ուշադիր լսեք Նարեկ Բավեյանի “Ես սիրում եմ քեզ” երգը կամ վերջերս թողարկված “Հարց չկա” երգը՝ Հայկ Դուրգարյանի կատարմամբ և այլն:
4. Երիտասարդ ես, տաղանդաշատ, հմայիչ: Կարծում եմ` երկրպագուներիդ ճնշող մեծամասնությունը դեռահաս աղջիկներ են և նրանց բնականաբար հետաքրքրում է սիրտդ ազատ է, թե ոչ ?
Մերսի իմ մասին նման կարծիք ունենալու համար :)))))))))
Այո, իհարկե, իմ երկրպագուների շարքում ստվար մեծամասնությունը աղջիկներն ու կանայք են, բայց ահա իմ գրած երգերի իմաստով հետաքրքրված են նաև տղամարդիկ:
Իսկ ինչ վերաբերում է սրտիս ազատ լինելուն, ապա կոնկրետ այս պահի դրությամբ ժ.16.51 սիրտս լրիվ ազատ է…. թե երեկոյան ինչ կլինի, չեմ կարող ասել…
5. Անդրադառնանք օգօստոսին կայանալիք “Նոր ալիք” երգի մրցույթին:
Ինչ սպասելիքներ ունես ?
Ինչ երգ ես ներկայացնելու մրցույթին ?
Ովքեր են քեզ աջակցում նախապատրաստական փուլում ?
“Նոր ալիք” մրցույթը շատ լավ հնարավորություն է մանավանդ ինձ համար, քանի որ դժվարությամբ եմ ձեռք բերել մասնակցության իրավունքը. կիսաեզրափակչում իմ մրցակիցները Ռուսական “Голос” նախագծի հայ մասնակիցներն էին:
Ցավոք, մի շարք տեխնիկական խնդիրներ կան, ֆինանսավորման ու հեռարձակման պրոբլեմներ, որոնք ինձ խանգարում են կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքների մեջ:
Ունեմ նոր երգ, որը գրվել է հենց այս մրցույթի համար. շատ հետաքրքիր երգ է…
Երգացանկը դեռ վերջնական որոշված չէ:
Մրցույթին պատրաստվել ինձ օգնում է Մարտին Միրզոյանը, ով Հայաստանում լավագույն գործիքավորողներից ու երգահաններից մեկն է: Հենց նա է գրել իմ նոր երգի երաժշտությունը:
6. Մի-փոքր կպատմես The Global Sound մրցույթի մասին: Ինչպես ընտրվեցիր և երբ է կայանալու այդ մրցույթը ?
Ինձ երկու օր առաջ տեղեկացրին այս մրցույթին իմ մասնակցության մասին: Ավստրալիայում կազմակերպվող մրցույթ է, որին մասնակցում է աշխարհի 70 երկիր: Նախընտրական փուլում Ժյուրին ընտրել է իմ “Գնում ենք պարելու” երգը ու արդեն կիսաեզրափակիչ փուլում ես ընդգրկվել եմ 3-րդ ենթախմբում: Հաղթողը որոշվում է քվեարկությամբ: Այս հարցում կարող եք ինձ օգնել :)))
Նախկինում այս մրցույթին մասնակցել ե Սիրուշոն “Քելե – Քելե” երգով, իսկ առհասարակ այս մրցույթին մասնակցել են Էնրիկե Իգլեսիասը, Բրունո Մարսը, Սեմ Սմիթը և այլ հայտնի երգիչներ:
Այս տարի ամենահայտնիների թվում են Օլլի Մարսը՝ Անգլիայից, Ինդիլան՝ Ֆրանսիայից, Սիան՝ Ավստրալիայից:
7. Դժվար չէ արդյոք համատեղել 2 միջազգային մրցույթ ?
Չէ որ 2-ին էլ անհրաժեշտ է պատշաճ կերպով ներկայանալ:
Քանի որ The Global Sound մրցույթն ինտերնետային է, ինձնից ջանք չի պահանջվում:
8. Եվ վերջում, ինչ կմաղթես երկրպագուներիդ ?
Կարծում եմ այս պահին երկրպագուներս ինձ պիտի մաղթեն :)))))))))
Հ.Գ. 18plus.am կայքը միջազգային 2 մրցույթներում էլ քեզ հաջողություն է մաղթում, իսկ <<Նոր ալիք>>-ում՝ ֆանտաստիկ ելույթներ և հաղթանակած վերադարձ:
Հարցազրույցը Ա Հակոբյանի