«Կոնգոնյաս» միջազգային օդանավակայանի տեսախցիկները նկարահանել են մասնավոր ինքնաթիռի վթարը, որում եղել է 3 մարդ։ Երջանիկ պատահականությամբ նրանցից երկուսը ստացել են թեթև վնասվածքներ, մեկը բոլորովին չի տուժել։
Դեռևս չպարզված հանգամանքներում օդաչուն չի կարողացել կանգնեցնել ինքնաթիռը և դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, որից հետո բախվել է ցանկապատին՝ երջանիկ պատահականությամբ չհայտնվելով մեքենաներով լի մայրուղում։
Տուժածներին օգնության են հասել օդնավակայանի ծառայությունները, այդ թվում՝ հրշեջ խումբը։
Ինքնաթիռը ժամանել էր Ֆլորիանոպոլիսից։