Այսօր` նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 NV 801 համարանիշի ավտոմենքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս են բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդի ձախ ոտքի ստորին վերջույթը կտրվել էր և նրան ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները նրա անդմահատված ոստքը նույնպես դուրս են բերել մեքենայից և հանձնել ոստիկանության Ջերուկի բաժնի ծառայողներին, ովքեր էլ այն տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը` Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի և օպերգծով տեղակալ Ա. Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խոշոր ավտովթար Ջերմուկ քաղաքում. փրկարարները ծառին բախված Volkswagen-ի միջից դուրս են բերել վարորդին, իսկ հետո` նրա կտրված ոտքը.
Comments are closed.