Լիարժեք կյանքի կարևորագույն բաղադրիչն է որակյալ սեռական կյանքը: Այսօր խոսենք մի խնդրի մասին, որն բավականին տարածված է սակայն ինչ ինչ պատճառներով միշտ չէ, որ բարձրաձայնվում է:
Նախապես ասեմ խնդիրը անհրաժեշտ է քննարկվի և բուժման տակտիկան ընտրի գինեկոլոգը համատեղ սեքսոպատոլոգի հետ:
Անօրգազմիյա –սեռական ֆունկցիայի խաթարման մի տեսակ է, երբ կինը սեռական հարաբերության ժամանակ չի զգում մաքսիմալ հաճույք՝օրգազմ: Նկատվում է գրգռվածություն, օրգազմի փուլ, սակայն բարձրագույն կետին այն չի հասնում:
Հիմնական պատճառները ֆիզիոլոգիական են, որոնց շարքին են պատկանում նյարդային համակարգի հիվանդությունները, գինեկոլոգիակ անորոշ պաթոլոգիաներ, դեղորայքի ընդունում, անառողջ ապրելակերպ, ալկոհոլի չարաշահում, գերհոգնած վիճակ եւ այլն:
Հաջորդ խմբում առանձնացնենք հոգեբանական ասպեկտը՝ ինտիմ հարաբերությունների բնույթը, կնոջ հոգեհուզական վիճակը, աղջիկների շատ խիստ դաստիարակությունը, ընդհատված սեռական ակտը եւ այլն:
Մեծ դեր ունի սեռական ճիշտ դաստիարակությունը, ցանկացած բարդույթ, հոգեբանական ճնշում, սխալ կարծրատիպ կարողէ բացասական դեր խաղալ: Ճիշտ եւ գրագետ տեղեկություն ստանալը պատանիների համար հետագայում գրագետ սեռական կյանք վարելուհ իմքէ՝ առանց ամոթի զգացողության, ինչը, ցավոք սրտի, մեր հասարակությանը բնորոշէ:
Նմանատիպ ինտիմ եւ նուրբ հարցերը մասնագետի հետ քննարկելն իր մեծ լուման կներդնի սեռական կյանքի գրագետ հիմնավորման հարցում:
Պարտադիր նշեմ զույգերի փոխհարաբերությունն երը փոխադարձ հարգանքը, առավելագույնս պարզ եւ բաց փոխհարաբերությունները, անկաշկանդությունը, որպեսզի հնարավոր լինի քննարկել ինտիմ հարցեր` միմյանց լիարժեք հաճույք պարգեւելու ցանկությամբ: Եվ անշուշտ, որքան զույգերը մոտ լինեն իրենց արժեհամակարգով եւ գաղափարներով, այնքան ավելի հեշտ կլինի շփումը նաեւ սեռական հարաբերության ժամանակ:
Օրգազմի բացակայությունը իհարկե թողնում է բացասական ազդեցություն կնոջ օրգանիզմի վրա:
Սեռական գրգռվածության ժամանակ տեղի է ունենում արյան հոսք դեպի սեռական օրգաններ, փոքր կոնքի օրգաններ, Սեռական գրգռվածության ժամանակ տեղի է ունենում արյան հոսք դեպի սեռական օրգաններ, փոքր կոնքի օրգաններ, որն օրգազմի ժամանակ մկանային տոնուսի եւ հորմոնալ ֆոնի փոփոխման արդյունքում ինքնաբերաբար վերանում է:
Օրգազմի բացակայության դեպքում ստեղծվում են նպաստավոր պայմաններ փոքր կոնքում կանգային պրոցեսի զարգացման համար, որն իր հերթին բերում է բազմաթիվ փոփոխությունների:
Օրգազմի բացակայությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաեւ նյարդային համակարգի վրա` հանդիսանալով նեւրոզների, սթրեսների, հուզական անհավասարակշռության պատճառ:
Ցանկացած սեքսուալ ֆունկցիայի խախտում նկատելիս դիմեք նեղ մասնագետի : Կինն անմիջապես կարող է զգալ փոփոխությունը, իսկ լռելը միայն կխորացնի խնդիրը: Սեռական ցանկության թուլացման, ակտի ժամանակ ցավերի, օրգազմի բացակայության դեպքում ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ եւ հետո միայն որոշել հետագա քայլերը:
Ուշադիր եղեք սեփակ անառողջությանը, սեռական օրգանների վերարտադրողական համակարգին եւ առաջին հայացքից փոքր թվացող խնդրի դեպքում էլ դիմեք մասնագետին: