Simple Solutions վեբ ծրագրավարոման թիմը մշակել է նոր օգտակար հեռախոսային հավելված հայ վարորդների համար:
Հավելվածի նպատակն է օգնել ինքնուրույն հաշվել ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը (ԱՊՊԱ հաշվիչ), տրանսպորտային միջոցի գույքահարկը (Գույքահարկի հաշվիչ) և տեխզննության գումարը (Տեխզննման հաշվիչ) ։ Մոտ ապագայում նախատեսվում է նաև հավելվածում ներառել նոր հաշվիչներ՝ Բնապահպանական (CO) հաշվիչ և այլն:
Հավելվածը հարմար գործիք է նաև ԱՊՊԱ ոլորտում աշխատող գործակալների համար:
Հուսով ենք՝ այն կլինի օգտակար։ Հավելվածի հետ կապված հարցերի, առաջարկությունների, նկատված թերությունների կամ բողոքների դեպքում կարող եք հաղորդագրություն ուղարկել info@simple.am էլ փոստին:
Հավելվածը մեր ամանորյա նվերն է հայ վարորդներին: Այն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգից օգտվողների համար և հնարավոր է ԱՆՎՃԱՐ ներբեռնել Play Market-ից: