Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնության է եկել ջոկատի ջրատարը: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լետենանտ Ա. Գասպարյանի գլխավորությամբ: Հրշեջներին օգնության են հասել նաև թիվ 5 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ կանչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջների և տեղի բնակիչների ուժերով հնարավոր եղավ կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում, եթե հրշեջներն օպերատիվ չգործեին ու մինչ նրանց ժամանումը բնակիչներն իրենց ուժերով չկանխեին կրակի տարածումը, ապա հրդեհը մեծ մասշտաբի կլիներ: Կարելի է ասել, շենքն անմբողջությամբ կրակի կմատնվեր: Տեղում աշխատել են նաև 1-04 գազի ծառայության, էլեկտրոցանցի և գյուղապետարանի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

shamshyan.com