Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել: Այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ինչպես ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ փորձում են համոզել մահացած տղայի հորը, որպեսզի նա չդիմի այդ քայլին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, քանի որ պարզ է՝ հայրը կորցրել է որդուն և դժվար է համոզել ծնողին, որպեսզի հուսահատությունից չդիմի այդ անմիտ քայլին; Հարևանները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Տղան 2012 թվականին ծառայել է ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում և հիվանդության պատճառով զորացրվել է, որից հետո առողջապահության նախարարությունը խոստացել է, որ բուժման ծախսերը կհոգա անգամ արտասահմանում, սակայն այնքան են ձգձգել, որ տղան այսօր մահացել է, ինչի պատճառով էլ հայրը ստիպված փորձում է դիմել ծայրահեղ այդ քայլին»:
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. այսօր մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց.
Comments are closed.