Գիտնականները բոլոր ժամանակներում հաճախ սխալվել են գիտական տարբեր հարցերում, բայց ո՛չ Աստվածաշունչը, որը գիտականորեն ճշգրիտ է եղել:Մինչդեռ Աստվածաշունչը գլխավորապես գիտական տեքստ չէ, բազմաթիվ գիտական հարցեր են շոշափվում այնտեղ: Շոշափված հարցերի ճշգրտությունը ապացուցվել է ժամանակի ընթացքում: |
Ամբողջ տիեզերքում կա միայն 1000ից 1200 աստղ: | Կան տրիլիոնավոր աստղեր, որոնք անհաշվելի են: | Երեմյա 33:22ա, «Ինչպես երկնքի զորքերըչեն համարուիլ.…» |
Երկիրը տափակ է: | Երկիրը կլոր է: | Եսայիա 40:22ա, «Նա է երկրի շրջանի վրա նստողը…» |
Լույսը չի շարժվում, այն ուղղակի կա: | Լույսը շարժվում է: Այն ունի ֆիզիկական հատկություններ՝ լույսի ալիքներ կամ ֆոտոններ: | Յոբ 38:19ա, «Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լույսը…» |
Կայուն Կարգի Տեսություն. աստղերը ուղղակի այնտեղ են: | Յուրաքանչյուր աստղ յուրօրինակ է, և համաստեղություններից երկուսը ունեն ձգողական կապ: | Յոբ 38:31, «Կարո՞ղ եսԲազմաստեղիկապերը կապել, կամՀայկիկշկուռները՝ բանալ:» |
Վատ արյունը պետք է դուրս գա, որպեսզի մարդը կազդուրվի: | Արյունը կյանքի համար կենսական նշանակություն ունի: Երբեմն փոխներարկում է անհրաժեշտ` արյունը ավելացնելու համար: | Ղեվտացոց 17:11ա, «Վասն զի մարմնին կենդանությունը արյունին մեջ է:…» |
Օդը քաշ չունի, այն ուղղակի կա: | Թթվածինը, ազոտը և ածխածնի երկօքսիդը համապատասխանաբար ունեն ատոմային զանգված, որը կարելի է չափել: | Յոբ 28:25ա, «Քամիին կշիռ դնելիս…» |
Քամիները փչում են ուղիղ՝ անցնելով երկրի վրայով: | Օդի հոսանքները շարժվում են լայն շրջանագծով: | Ժողովող 1:6բ, «…Եվհովը ասդին անդին պտտելով կերթա, իր շրջաններուն համեմատ կդառնա:» |
Երկիրը դրված է ինչ որ մեկի մեջքին: | Երկիրը ազատ կախված է տիեզերքում: | Յոբ 26:7բ, «…և երկիրը կախում է ոչնչի վրա:» |
Մարդիկ պարզապես հիվանդանում են, և ձեռքերը լվանալը կարևոր չէ: | Շատ հիվանդություններ տարածվում են շփան միջոցով (հետևանքով): Ձեռքերը պետք է լվանալ հոսող ջրի տակ: | Ղեվտացոց 15:13բ, «…և իր հանդերձները լուանայ, և իր մարմինը կենդանի ջրի մեջ լուանայ…» |
Բոլոր աստղերը միանման են: | Իրականում ամեն մի աստղ յուրօրինակ է: | Ա. Կորնթացիս 15:41բ, «…որովհետև մի աստղ միուսից զանազանվում էփառքով:» |
Ինչ որ մի բան առաջացել է ոչնչից: Մեծ Պայթյունի մոդելը (Big Bang), որի հետևանքով առաջացել է տիեզերքը: | Ցանկացած գործողություն ունի հավասար և հակառակ փոխազդեցություն: Սա իրական գիտություն է: Պատճառահետևանքային կապ՝ ելքի համար մուտք է անհրաժեշտ: | Ծննդոց 1:1, «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը և երկիրը:» |
Չնայած Հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը (մոտ 150թ.) խելացի էր, այնուամենայնիվ նա սխալմամբ սովորեցնում եր, որ տիեզերքը պտտվում է երկրագնդի շուրջ: Սա իհարկե սխալ է: Բայց ինչպես տեսնում ենք, գիտնականները դրան հավատացել են ավելի քան հազար տարի: Գիտնականները սովորեցնում էին, որ տիեզերքը պտտվում է երկրի շուրջը և նույնիսկ համոզում էին այնպիսի կրթված մարդկանց, ինչպիսիք էին իրենց ժամանակի Եվրոպական պետաեկեղացական առաջնորդները: (Աստվածաշունչը դա ընդհանրապես չի սովորեցնում:) Իրականում դա գիտնականների սխալ համաձայնությունն էր, իսկ հետագայում, մոտ 1600թթ., նրանք համոզեցին մյուսներին կանգնել Կոպերնիկոսի և Գալիլեոի դեմ: Գալիլեոն ցույց տվեց, որ այն համոզմունքը, որ գիտնականներն ունեին ավելի քան 1000 տարի, սխալ էր:
Գալիլեոն «կրոն ընդդեմ գիտություն» բանավեճի օրինակ չէ, ապա Գալիլեոի դեպքը օրինակ է գիտնականների սխալ համաձայնության և թե ինչպես այդպիսի համաձայնությունը պատճառ դարձավ ուրիշների մոլորության:
Կրոնը կարող է լավ լինել, երբ այն մոտեցնում է ճշմարտությանը:
Գիտությունը նույնպես կարող է լավ լինել, երբ այն մեզ մոտեցնում է ճշմարտությանը:
Մարդ լինելով՝ գիտնականները երբեմն սխալվում են: Այդպիսիք են Գալիլեոի ժամանակակիցները: Հիշարժան է, որ գիտնականներն էին սխալ և թե ինչպես նրանց հաջողվեց համոզել մյուսներին, որ տիեզերքն է պտտվում երկրի շուրջը:
Հատկանշական է, որ գիտնականները ժամանակին համատեղ օգտագործում էին աստղաբանություն և աստղագիտություն, ինչպես նաև ալքիմիա և քիմիա, հիմարացնելով շատերին: Այսպիսով, մինչդեռ գիտնականները բոլոր ժամանակներում հաճախ սխալվում են տարբեր գիտական հարցերում, Աստվածաշունչը շարունակում է մնալ հաստատուն և ճշգրիտ: Այսօր էվոլյուցիոնիստները համատեղում են իրենց կարծիքը գիտնականների համոզմունքների հետ, չնայած այն փաստին, որ իրական գիտությունը ժխտում է էվոլյուցիայի հնարավոր լինելը: Աստվածաշունչը, մյուս կողմից, մեզ միշտ սովորեցրել է ճշմարտությունը մեր ծագման մասին. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1:1):
Եվս մեկ անգամ էվոլյուցիոնիստները սխալվում են գիտական հարցերի շուրջ, մինչդեռ Աստվածաշունչը շարունակում է մնալ ճշգրիտ և հավաստի:
Աղբյուր՝ creationism.org