Երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Ֆրունզեի փողոցի թիվ 135 տան մոտ գտնվող եռահարկ տանիքին մի երիտասարդ է կանգնել ու սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 18 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև 1-03 շտապ օգնության խումբը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Ավելյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Արտակարգ իրավիճակ Երևանում. հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են 31-ամյա տղայի ինքնասպանությունը…video
Comments are closed.