37-ամյա Սյուզին 6 տարի է՝ միայնակ է մեծացնում երկու որդիներին: Ամուսնու մահվանից հետո երիտասարդ կինն ստիպված է եղել միաժամանակ լինել թե հոր, թե մոր դերում, ընտանիքի հոգսը հոգացել է տարբեր տեղերում օրավարձով աշխատելով:
Մի քանի օր առաջ կնոջ մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ներքին արյունահոսության հետեւանքով հայտնվել է բժշկական կենտրոնում ու վիրահատության ենթարկվել: Վիրահատությունն իրականացվել է պետպատվերի շրջանակում, սակայն վերականգնողական բուժման համար այժմ կնոջը դեղամիջոցների ու սննդի գումար է անհրաժեշտ:
Երկու երեխաների մայրն այս պահին, թերեւս, ավելի մեծ մտածմունք ունի: Բնակարանի՝ 30 հազար դրամ վարձը չվճարելու պատճառով երեխաների հետ կարող է դրսում հայտնվել: Այս ամենին զուգահեռ էլ սրացել է 11-ամյա որդու ունեցած՝ բրոնխների խնդիրը:
«Չեմ կարողանում գնել երեխու համար անհրաժեշտ դեղերը: Ես երբեք էսքան չէի կոտրվել»,- NEWS.am-ին ասաց կինը՝ հույս հայտնելով, որ կլինեն մարդիկ, որ իրեն կօգնեն դուրս գալու այդ վիճակից:
Սյուզիի հեռախոսահամարն է՝ 077 55 50 78