Տեսանյութում դեռահաս աղջկան ծեծում են երկու րոպեից ավելի, ընդ որում՝ աղջիկներից մեկը մեկնաբանում է կատարվածը, իսկ երրորդը լուռ դիտում է:

Ոստիկանությունն արդեն պարզել է երեքի ինքնությունն էլ. նրանք սովորում են քաղաքի էլիտար դպրոցներից մեկում: Վարկածներից մեկով՝ ծեծի հնարավոր պատճառը ծեծողների հասցեին զոհի ոչ սիրալիր խոսքերն են եղել:

Վլադիվոստոկում սոցցանցի օգտվողների շրջանում լայն արձագանք ստացած տեսանյութը ցուցադրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Աղջկան ծեծողները ցանցից ջնջել են իրենց անձնական էջերը, իսկ բլոգերները մտադիր են նրանց հետ հանդիպել եւ դաստիարակչական զրույց ունենալ:

Vesti.ru-ն տեղեկացնում է, որ ծեծի տեսանյութը կարող է հանվել ցանցից «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի հիմնավորմամբ: Համապատասխան առաջարկով հանդես է եկել Պրիմորիեի երկրամասը: