Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։
Ճանապարհային ոստիկանության վերոնշյալ տեսուչները երեկ համացանցում հայտնված սիրողական տեսանյութի «հերոսներն» էին։ Տեսանյութը երեկ և այսօր բուռն արձագանք էր գտել համացանցում։ Հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի համար թևավոր խոսք էր դարձել նրանց կողմից արված անհասկանալի մի արտահայտություն, որ հնչում էր այսպես. «Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ»։