3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 3 հարյուրապատիկի չափով։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Ցանկացանք իմանալ, թե որն է լինելու Արայանի հարազատների հաջորդ քայլը, պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում, եւ դիմեցինք Կարեն Արայանի մայր Մարինա Արայանին, ով գտնվում էր հուսահատված վիճակում, չէր ցանկանում ոչինչ ասել եւ լսել։ Միայն մի բան ասաց.

-Վճիռը դեռ չեմ ստացել, չգիտեմ՝ ինչ հիմքերով են նման վճիռ կայացրել, բայց վճիռը ստանալուն պես անպայման կդիմենք Վերաքննիչ դատարան՝ չնայած այդտեղից էլ առանձնապես մեծ հույսեր չունեմ»,- գրում է «Իրավունքը»։