Ըստ ODELYA.ru-ի, առաջինը ինքդ քեզ սիրելն է` անկախ բոլոր թերություններից: Սիրել ամեն ինչ` մազերի ծայրից մինչեւ եղունգները: Չկան այնպիսի հասկացություններ ինչպես իդեալական կազմվածքն է կամ կանոնավոր դեմքը. բոլոր այդ չափորոշիչները փոխվում են ժամանակի հետ: Կա հատուկ վարժություն, որը սեքսուալ գրավչություն է ձեւավորում. Պատկերացրեք ձեր կարծիքով ամենասեքսուալ հերոսուհուն: Պտտվեք հայելու առաջ` փորձարկելով նրա կեցվածքը, դեմքի արտահայտությունն ու ժեստերը: Հանվեք եւ նայեք ձեզ հայելու մեջ` ուշադրությունը կենտրոնացնելով ամենագրավիչ մասերի վրա:

Երկրորդը` դադարեք քաշվել: Հոգեբանները պնդում են, որ էքստրավերտներն ավելի հաջողակ են սեռական կյանքում, քանի որ չեն վախենում իրենց ցանկություններից եւ կարողանում են հարաբերություններ ստեղծել: Սովորեք ինքնավստահ լինել. խոսեք սեքսի մասին, արտահայտեք մտքեր, պատմեք զուգընկերոջը ձեր երեւակայությունների մասին:

Եվ, վերջապես, վերջինը. երբեք մի վախեցեք սեքսուալ հագնվել: Կանանց հարկավոր է իրենց զգեստապահարանը համալրել կարմիր գույնի զգեստներով, քանի որ դա գրգռում է տղամարդկանց: Մի թաքցրեք ձեր կազմվածքի արժանիքները. եթե գեղեցիկ կուրծք ունեք` դեկոլտե կրեք, մի վախեցեք ցուցադրել գեղեցիկ ոտքերը կարճ զգեստով: