ժամը 20:40-ի սահմաններում, Ջրվեժ-Երևան ավտոճանապարհի «Մասիս» ռեստորանային համալիրի դիմաց «Հունդայի» մակնիշի 057 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 50-ամյա Անդրեյ Չալյանը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ, 42-ամյա Արամ Ասլանյանին:
Նա փողոցն անցել է անթույլատրելի հատվածով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է: Վրաերթից հետո վրաերթի ենթարկվածը ընկել է դեպի Երևան ընթացող Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ, 26-ամյա Լևոն Պողոսյանի վարած «Իսուզու Ռոդեո» մակնիշի 50 RR 001 համարանիշի ավտոմեքենայի վրա: Բախման արդյունքում, կոտրվել է նշված ավտոմեքենայի վարորդի կողմի կողապակին:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Ավետիք Թևոսյանի գլխավորությամբ:

Վրաերթ կատարած վարորդը փախուստի չի դիմել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վրաերթ կատարածը Պաշտպանության նախարարության գեներալ մայոր Սերգեյ Չալյանի եղբայրն է: