Վերջին ժամանակներում մեծ տարածում գտած «Սայտոտեկ» դեղորայքը, որը նախատեսված է ստամոքսի խոց ունեցող մարդկանց համար, հայ կանանց կողմից գործածվում է որպես հղիությունից ազատվելու միջոց, այս մասին գրում է «Առավոտ» թերթը:

Քանի որ այդ դեղորայքն ունի մեծ ազդեցություն և առաջացնում է արգանդի պատերի կծկում, այդ իսկ պատճառով այն նպաստում է նաև արհեստական վիժման: Հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացին գնում են այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառներով ստիպված են ընդհատել հղիությունը: Որպես նախապայման՝ հղիությունն ընդհատելը մեղք է, սակայն լինում են դեպքեր, երբ դրա անհրաժեշտությունը կա: Ըստ բժշկի տված խորհրդատվության՝ հիմնականում անհրաժեշտ են համարում այն հղիությունների ընդհատումը, որոնք կարող են առողջական մեծ վնաս պատճառել մորը կամ երեխան կարող է ծնվել թերի զարգացած ֆիզիկական կառուցվածքով:

«Առավոտի» զրուցակիցը պատմել է, որ ստիպված է եղել սայտոտեկ դեղորայքը կիրառել. «Ես ստիպված էի խմել այդ դեղորայքը, քանի որ իմ հղիությունը ոչ թե ցանկալի չէր, այլ, պարզապես, չէի հասկացել, որ հղի եմ և առողջական խնդիրներից ելնելով՝ սրսկվել էի: Այդուհետև ես պարզեցի, որ հղի եմ: Մի պահ ես ուրախացա, այդուհետև զանգահարեցի ծանոթ գինեկոլոգիս եւ պատմեցի, որ հղի եմ ու շտապեցի ավելացնեմ՝ սրսկումներ եմ ունեցել առողջական վիճակից ելնելով: Գինեկոլոգն ասաց, որ այդ հղիությունը պետք է ընդհատվի, քանի որ սրսկված դեղորայքը կարող է ազդել երեխայիս վրա»:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Առավոտին» մեր զրուցակիցը պատմեց նաև, որ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժին և այնտեղ բժշկական օգնություն ստանալու դիմաց չկարողանալով իրենց պահանջած գումարը վճարել, թողել և գնացել է տուն: Առաջին գործողությունը, որ մեր զրուցակիցն արել է, շտապել է մտնել դեղատուն և գնել սայտոտեկի 3 կոճակ, որպեսզի տնային պայմաններում կարողանա ընդհատել վտանգավոր հղիությունը: Գործողությունը հասել է նրան, որ սայտոտեկն առաջացրել է արգանդի պատերի կծկում եւ սկսել է անցանկալի մեծ քանակությամբ արյունահոսություն: Այդ ամենի միջով անցնելուց հետո, միեւնույն է, չի հասել ցանկալի արդյունքի՝ պտուղը մնացել է արգանդում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Առավոտը» պարզեց, թե որքան են պահանջում վտանգավոր հղիության արհեստական ընդատման համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ընդունարանում պատասխանեցին, որ վակուումային սարքավորման միջոցով հղիության ընդհատումն արժե 40. 000 դրամ՝ ներառյալ ցավազրկումը, իսկ 35. 000 դրամ՝ առանց ցավազրկման: Ահա դա է եղել պատճառը, որ սոցիալական ծանր պայմաններում վտանգավոր հղիությունը ստիպված ընդհատող մեր զրուցակիցը նախընտրել է գնել սայտոտեկի 3 կոճակ և տնային պայմաններում փորձել մատչելի գնով ազատվել հղիությունից: Նշենք, որ սայտոտեկի մեկ կոճակն արժե 2.00 դրամ: Սայտոտեկի խիստ վտանգավոր ազդեցությունից ուժասպառ եղած մեր զրուցակիցը դիմել է տարբեր գինեկոլոգների և միայն Ավանի ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում նա կարողացավ գտնել որոշակի մատչելի պայմանով ծննդաբերության ընդհատումը: Այդտեղ վակուումային սարքավորման միջոցով վտանգավոր հղիությունից ազատվելու համար նա վճարեց միայն 22. 000 դրամ, մինչդեռ այդ գումարի կրկնապատիկը պետք է վճարեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այն էլ այն դեպքում, երբ նա գտնվում է սոցիալական անապահով վիճակում: Մի քանի դեղատներից պարզեցինք, որ սայտոտեկ դեղորայքի գերվաճառք է գրանցվել, և դա հիմնականում գնում են դեռահաս տարիքի աղջիկները: Հավելենք, որ այդ դեղորայքը, որը նախատեսված չէ հղիությունից ազատվելու համար, բազում խնդիրներ է առաջացնում՝ անգամ մինչև մայրանալու իրավունքից զրկվելը: Դեղորայքը շատ ավելի վտանգավոր է, սակայն շատ մարդիկ, ովքեր անցանկալի հղիությունից ազատվելու համար չեն կարողանում գումար ձեռք բերել, այդ իսկ պատճառով գործողությունը կատարում են տնային պայմաններում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել նաև մահվան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ սայտոտեկ դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի, և այն ձեռք են բերում ցանկացած տարիքի կանայք և աղջիկներ: Անհրաժեշտ է վերահսկողություն, որպեսզի սայտոտեկն ընկալվի ոչ թե տնային պայմաններում հղիությունից ազատվելու մատչելի միջոց, այլ որպես մեծ քանակությամբ դոզա ունեցող հաբ, որի հետեւանքները կարող են անշտկելի լինել»,-գրում է «Առավոտ» թերթը:
SHAMSHYAN.com