Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: