Գզգզված մազեր, ուռած կոպեր, բերանի տհաճ հոտ, մի քանի րոպե անկողնում ավելի մնալու ցանկություն… Այո, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց պատճառով սովորաբար առավոտյան սեքսից հրաժարվում են: Սակայն առավոտյան սեքսից գիտակցված հրաժարվելու դեպքում կարելի է շատ բան կորցնել:
Առավոտյան սեքսով զբաղվող մարդիկ ամբողջ օրվա ընթացքում առույգ են լինում: Սեռական բավարարվածություն և օրգազմ ապրելուց հետո օրգանիզմում էնդորֆին է արտադրվում, որն էլ երջանկության և բավարարվածության զգացումների ակտիվացման պատճառ է հանդիսանում:
Առավոտյան սեքսն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այն բարձրացնում է իմունոգլոբուլինի մակարդակը, որն էլ պայքարում է մրսածության և այլ վարակների դեմ:
Ադրենալինի պակաս նույնպես չի զգացվի: Գրում է 1in.am-ը:
Առավոտյան նախնական քնքշանքների կարիք չի զգացվում, քանի որ քնի մեջ տղամարդու օրգանիզմում տեստոստերոն է հավաքվում, և նա միանգամից պատրաստ է գործողությունների:
Առավոտյան սեքսի շնորհիվ լավանում է դեմքի գույնը, մաշկը և մազերը: Մտածեք այս անվճար կոսմետիկայի մասին, որը ձեզ բնական առողջ տեսք կհաղորդի ամբողջ օրվա ընթացքում:
Եվ վերջապես, առավոտյան սեքսը դրական է ազդում հարաբերությունների վրա:
Առավոտյան սեքսը և դրա անգնահատելի ազդեցությունը առողջության վրա (18+)
Comments are closed.