Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ հերթապահ խումբը և Երևանի փրկարար վարչության թիվ 5 հրշեջ –փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:

Փրկարարների աշխատանքի շնորհիվ վարորդը ավտոմեքենայից անվտանգ դուրս է բերվել, որից հետո հրշեջ- փրկարարները, հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի օգնությամբ, ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: