Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լիճք գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երանոս գյուղի բնակիչ 38-ամյա Ռադիկ Արսենյանի վարած «Լեքսուս» մակնիշի 90 ՕՏ 444 համարանիշի և Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Ենոքյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 23 ՏՍ 170 համարանիշի ավտոմեքենաները :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդները և «ՈՒԱԶ»-ի ուղևորներ` 57- ամյա Լևիկ Ենոքյանը, 55-ամյա Աստղիկ Ենոքյանը, 6-ամյա Մարինա Ենոքյանը և 3-ամյա Լևոն և Յուրա Ենոքյանները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ քննչական խումբը` Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գեղարքունիքի մարզում բախվել են «Լեքսուսն» ու «ՈւԱԶ»-ը, կա 7 վիրավոր. ընտանիքի 6 անդամ հիվանդանոցում են
Comments are closed.