Ըստ հրապարակված լուրերի, Աստամուր Գուլիան, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է որպես «Աստիկ Սուխումսկի», համարվում էր Դեդ Հասանի թշնամիներից մեկը: Գուլիային «թագադրել» են 2012թ-ի դեկտեմբերի 10-ին` Դուբայում, սակայն Ասլան Ուսոյանը չի ընդունել «թագադրումը» և «որս» է հայտատարել նրա մրցակիցների վրա:

Գուլիայի վրա մահափորձը կատարվել է Սուխումիում: 31-ամյա տղամարդու վրա կրակել են Մոսկվայի կենտրոնում: Մեծ հեղինակություն վայելող օրենքով գողին տեղափոխել են Սուխումիի քաղաքային հիվանդանոց, որտեղ էլ նա հունվարի 19-ին ժամը 23:30-ին մահացել է: Նա վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և աջ ազդրի շրջանում: